«Հայկական թավշյա հեղափոխություն». հայաստանյան վերջին իրադարձությունների մասին նոր գիրք է ստեղծվում
![]() Հայաստանյան վերջին օրերի իրադարձությունները՝ մեկ գրքում. հունիսին լույս կտեսնի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը: Նորաստեղծ գրքի հեղինակն է քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Գիրքը լույս է ընծայվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Այն ոչ միայն հեղափոխական ընթացքի յուրատեսակ քրոնիկոնն է, այլև վերջին տարիների կարևորագույն քաղաքական իրադարձության ամբողջական, հավասարակշիռ վերլուծություն: Գրքում ներկայացված են նաև «Հայկական թավշյա հեղափոխությանն» առնչվող միջազգային փորձագետների գնահատականները: Տեղեկացնենք, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը ներառելու է նաև երկրում տեղի ունեցող իրադարձությունների կադրեր: Գիրքը միաժամանակ լույս է տեսնելու հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ լայն շրջանակներին մեր պատմության կարևորագույն էջերը ներկայացնելու նպատակով: ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36

