Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռեկորդային տուգանքներ, հազարավոր ձերբակալվածներ, գաղտնի դատեր և մեկ քրեական գործ. «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիայի հետևանքները

1132
Երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ., 12:45
Ռեկորդային տուգանքներ, հազարավոր ձերբակալվածներ, գաղտնի դատեր և մեկ քրեական գործ. «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիայի հետևանքները

Մայիսի 5-ին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահության 4-րդ ժամկետի դեմ զանգվածային բողոքի ակցիաներն ամենամասշտաբայինը դարձան ձերբակալության թվով՝ համեմատած անցած տարվա ցույցերի հետ:

«ОВД-Инфо» իրավապաշտպան ծրագրի տվյալների համաձայն՝ մայիսի 7-ին ընդհանուր առմամբ 27 քաղաքում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել, ոստիկանությունը ձերբակալել է 1600 մարդու, գրեթե կեսին ձերբակալել են Մոսկվայում: ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցով խորհուրդը Մոսկվայում 658 ձերբակալվածի է հաշվարկել, նրանց թվում՝ պատահական անցորդներ: Օրինակ, ձերբակալվել է ցույցերի հրապարակի կողքով անցնող 14-ամյա դպրոցականը:

Ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել ոստիկանության հետ զրույցից հետո:

ՌԴ լրագրողների արհմիության տվյալների համաձայն՝ ԶԼՄ-ների 23 աշխատակից է ձերբակալվել, տասնյակ լրագրողներ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության հետ բախման ժամանակ:

Սանկտ Պետերբուրգում 217 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների թվով առաջնորդների եռյակում է նաև Չելյաբինսկը:

Meduza-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիաների հեղինակ Ալեքսեյ Նավալնիին, ինչպես միշտ, ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին: Հարուցվել է նաև մեկ քրեական գործ՝ ոստիկանի ատամը, իբր, կոտրելու համար: Իսկ տուգանքների թիվը, ինչպես նշում է կայքը, հասել է մինչև 15 հազար ռուբլու:

Հիշեցնենք, որ երեկ կայացավ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: