«Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը». Ռոհանի
Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա ԱՄՆ-ի ճնշմանը, եթե վերջինը սահմանափակի Իրանի ազդեցությունն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ТАСС-ը: «Եթե նրանք ցանկանում են հավաստիանալ, որ մենք չենք ձգտում միջուկային ռումբ ունենալ, մենք բազմից հայտարարել ենք, որ դա այդպես չէ, սակայն եթե նրանք ցանկանում են թուլացնել Իրանին և սահմանափակել նրա ազդեցությունը տարածաշրջանում և ողջ աշխարհում, ապա Իրանը կատաղի դիմադրություն ցույց կտա»,- ասել է Ռոհանին: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ռոհանին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կղզջա իր որոշման համար, եթե դուրս գա Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն միջուկային ծրագրի հարցով իր որոշումը կհայտարարի մայիսի 12-ին: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36