Հասմիկ Պապյանը՝ Մշակույթի նախարար դառնալու լուրերի մասին
![]() «Տեսնում եք Ձեզ Մշակույթի նախարարի պաշտոնում»,- դիմելով ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանին՝ հարցրել են լրագրողները: «Չեմ կարող այդ հարցին պատասխանել այս պահին: Ես ձեզ կարող եմ ասել, որ ես այդպիսի հավակնություններ չունեմ, կարող եմ ասել միայն, որ ես պատրաստ եմ ցանկացած ձևով՝ դա կլինի անհատական խորհուրդներ երգիչ-երգչուհիներին, դա կլինի օպերային թատրոնի ինչ-որ ներկայացումներ կամ խորհուրդ տալ կողքից, չեմ կարող ասել՝ ինչպիսի ոլորտ դա կլինի, ես պատրաստ եմ իմ փորձառությունը որևէ ձևով փոխանցել մեր երիտասարդներին: Պետք է ասեմ, որ այդ հեղափոխությունը նաև մշակութային էր, որովհետև մենք տեսանք, թե ինչպիսի բուռն, անսանձելի, ստեղծագործական նաև հեղափոխություն էր, և մեր այդ երիտասարդներին պետք է ուղղորդել: Պետք է ասեմ նաև, որ վարչապետի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի, ասած հարցի պատասխանը, թե դուք արևմտամետ եք, թե՞ ռուսամետ, նա պատասխանեց, որ ինքը հայամետ է, և մենք պետք է կառչենք այդ խոսքից և պետք է դառնանք իսկապես հայամետ: Եվ այն, որ հայու գենն արդեն արթնացել է, նրան պետք է ճանապարհ և ասպարեզ տալ: Իսկ ինչպիսին կլինի իմ դերակատարությունն, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որ ես ոչ մի հավակնություն չունեմ»: Հիշեցնենք՝ մայիսի 2-ին Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել էր լիազորությունները վայր դնելու մասին։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
