Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մոսկվան Հայաստանի իրադարձությունների և ԼՂ հակամարտության մասին նոր հայտարարությամբ է հանդես եկել

1519
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 17:20
Մոսկվան Հայաստանի իրադարձությունների և ԼՂ հակամարտության մասին նոր հայտարարությամբ է հանդես եկել

Մոսկվան անհրաժեշտ է համարում Սահմանադրության հիման վրա և բացառապես իրավական դաշտում Հայաստանի ներքին խնդիրների լուծումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան կշարունակի աշխատել իր հայ գործընկերների հետ և ամրապնդել երկկողմ դաշնակցային հարաբերությունները:

«Հայաստանն այժմ բարդ քաղաքական ժամանակներ է ապրում: Կարծում եմ՝ անհրաժեշտ է սպասել քաղաքական իրավիճակի վերջնական կարգավորմանը: Դրանց հետո կան բոլոր հնարավորությունները՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները»,- ասել է Զախարովան: