««Թշնամին» երկրի իշխող Հանրապետական կուսակցությունն է». Le Monde
Հայաստանում քաղաքական ճգնաժամի մեկնարկից 3 շաբաթ անց իշխող Հանրապետական կուսակցությունը, հավանաբար, որոշեց ընդդիմադիր գործչին դարձնել կառավարության ղեկավար: Այս մասին Երևանից հայտնել է ֆրանսիական Le Monde պարբերականի թղթակիցը: ««Հաղթանակ» բառն այդ 3 շաբաթվա ընթացքում ուղեկցվում էր Երևանի փողոցներում, սակայն մայիսի 2-ին՝ համընդհանուր գործադուլի և դասադուլի օրն, այն, կարծես, նոր թափ ստացավ. թշնամին նահանջեց, ժողովուրդը հաղթանակ տոնեց»,- ասվում է ֆրանսիական լրատվամիջոցի հոդվածում: Իսկ «թշնամին», ինչպես նշում է պարբերականը, երկրի իշխող Հանրապետական կուսակցություն է, որի ղեկավարը երկրի նախկին նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր, ով ապրիլի 23-ին ստիպված հրաժարական տվեց: «Թշնամին» նաև Կարեն Կարապետյանն է, ով մտերիմ է Մոսկվայի հետ և իրականացնում է վարչապետի ժամանակավոր պարտավորությունները, նա հրաժարվում էր բանակցություններ վարել հայկական հեղափոխության առաջնորդի հետ: Իսկ չորեքշաբթի ՀՀԿ-ն հայտարարեց, որ մայիսի 8-ին կքվեարկի ժողովրդի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի օգտին, ով այդ հեղափոխությունը «թավշյա» է անվանում: «Վերջապես հանրապետականները համոզվեցին, որ ցուցարարները չեն կորցրել հույսն ու հաղթանակել են»,- հավելում է հոդվածագիրը: Նա նաև հայտնում է, որ Փաշինյանը վստահ է իր ուժերին և հավատում է ժողովրդի և իր հաղթանակին, իհարկե, պահպանելով զգոնությունն ու Facebook-ի միջոցով իրադարձությունների մասին մշտապես տեղյակ պահելով բնակչությանը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00