Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը. պաշտոնական

476
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 17:05
Վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը. պաշտոնական

Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ի հատուկ նիստում ՀՀ Ազգային ժողովը վարչապետ չընտրեց, իսկ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: