«Ազգային ծրագիրը կհամախմբի աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի». Ստեփան Ռոստոմյան
![]() Խորապես ցնցված եմ վերջին շաբաթների ընթացքում մեր հանրապետությունում տեղի ունեցող դեպքերից: Վաղուց չէի տեսել մեր ազգն այսքան համախմբված, երջանիկ և միմյանց հանդեպ սիրով լցված: Առավել ևս, հայտնություն էր բոլորիս համար «անկախության սերունդ» մեր երիտասարդությունը, որը դրսևորեց այնպիսի բարձր որակներ, որոնց մասին կերազեին ցանկացած ժողովուրդ և երկիր: Նրանք արթնացրին մեզ, ցուցանելով, որ տերն են թե՛ իրենց պատմության, թե՛ ներկայի և թե՛ երկրի ապագայի կերտման: Դեռևս տասը տարի առաջ շվեյցարացի հայտնի թավջութակահար Իվան Մոնիգետին, լինելով մենակատարը մեր փառատոնի համերգների և առնչվելով երիտասարդության նույն որակների և հոգու հետ, ասաց. «Ինձ զարմացրին և հիացրին ձեր երիտասարդները. այն, ինչ տեսա այստեղ, ստիպում է ինձ մտածել, որ Հայաստանում է կերտվելու դասական երաժշտության ապագան»: Անկախության սերնդով հաղթահարվեց վախը՝ ցեղասպանություն տեսած մեր ժողովրդի, խորհրդային տարիներին արմատավորված ստրկամտությունը, ինչպես նաև այն բարդույթը, որ պետք է խուսափել փոփոխություններից, առավել վատ վիճակի մեջ չհայտնվելու համար: Պատմական հզոր նոր փուլ է սկսվում մեր ազգի և պետականության կյանքում: Այժմ թռիչքային առաջընթացի ժամանակներ են և կատարվածը ժամանակի պահանջն է: Մեր օրերը այլևս չեն հանդուրժում իներցիան և գոյատևելը, ինչպես նաև քայլ առ քայլ, աստիճանաբար զարգացման ձևաչափը: Տիեզերական քայլեր են պետք, նոր հայեցակարգ, ազգային ծրագիր, կպահանջվեն նաև մեծ ռիսկեր՝ թռիչքներ անելու համար: Բազում տարիներ խոսել եմ այն մասին, որ քսանմեկերորդ դարը հայերի դարաշրջանն է, անգամ փառատոնը 2000-ին անվանեցի «Քսանմեկի հեռանկարներ», ակնարկելով մեր ազգի փայլուն հեռանկարը նոր դարաշրջանում: Նույն ոգով և տեսլականով, անհավանական թվացող, սակայն կենսականորեն կարևոր երևույթները, մեր երկրի համար կարողացանք իրականություն դարձնել: Համոզված եմ, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայ սիրում է իր հայրենիքը՝ Հայաստանը, անհրաժեշտ պահին դառնալով մեկ ուժ: Ազգային ծրագիրն իր շուրջը կհամախմբի բոլորին՝ հնարավոր դարձնելով ամենակարճ ժամկետում կառուցել մեր նոր և հզոր երկիրը, ուր վայել է ապրել հաղթած և հերոս ազգի զավակներին: Հայը աշխարհի աղն է, և դա մեծամտություն չէ: Այսօր մեր երիտասարդությունը գիտակցում է իր առաքելությունը թե՛ սեփական երկրի ապագայի, թե՛ ողջ մոլորակի համար: Որպես քրիստոնյա երկիր, մենք սիրով և հարգանքով ենք հարաբերվելու բոլոր երկրների և ազգերի հետ՝ հաղթահարելով առկա մարտահրավերները: Աղոթում եմ, որ Աստված առավել շնորհ և իմաստնություն տա բոլորիս, առավել ևս՝ շարժման առաջնորդ և ազգային զարթոնքի որակների կրող Նիկոլ Փաշինյանին՝միասին կերտելու մեր ապագա չքնաղ Հայաստանը: Ստեփան ՌՈՍՏՈՄՅԱՆ «Երևանյան (Քսանմեկի) հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր, ԵՊԿ պրոֆեսոր |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
