Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում
![]() Հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը (սոպրանո) հեղինակային մենահամերգով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում: Օրերս Մոսկվայի Բունինի անվան գրադարանի դահլիճում անցկացված համերգային երեկոյին Աֆրիկյանի հետ հանդես է եկել նաև կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով նաև ասմունքել է երեկոյի ընթացքում: «Հոգու լարերին» խորագիրը կրող համերգային երեկոյին նրանք ելույթ են ունեցել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների հրավերով: Երեկոն վարում էր մրցույթի կազմկոմիտեի նախագահ Նատալյա Ավետիսյանը։ Ի դեպ, թե՛ Աֆրիկյանը, թե՛ Դարբինյանը վերջերս դարձել էին այս հեղինակավոր ստուգատեսի դափնեկիրներ: 80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանը համերգային երեկոյի ընթացքում ներկայացրել է հայ պոետների տեքստերով ռուսալեզու, ինչպես նաև հայալեզու երգեր ու ռոմանսներ: Մասնավորապես, ներկայացվել են Սիլվա Կապուտիկյանի, Կորյուն Առաքելյանի, Սվետլանա Հովսեփյանի, Մայա Աֆրիկյանի տեքստերի հիման վրա գրված գործեր: Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36

