Քաբուլում ահաբեկչության հետևանքով 9 լրագրող է զոհվել
3875
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 16:55
![]() Քաբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով 29 մարդ է զոհվել, այդ թվում ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաղորդում է TOLOnews-ը: Հայտնի է, որ հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի մայրաքաղաքում Agence France-Presse-ի լուսանկարիչ Շա Մարային: Ինչպես նաև, հարձակման զոհ են դարձել TOLOnews-ի օպերատորը, 1TV-ի լրագրողն ու օպերատորը, Mashal TV-ի 2 աշխատակիցները, Azadi Radio-ի («Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» աֆղանական ծառայությունը) 3 լրագրողները: Նշվում է, որ հարձակում է իրականացվել այն շրջանում, որտեղ գտնվում են օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունները: Հարձակումն իրագործել է մոտոցիկլով մահապարտ ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
