Ստամբուլում հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել
307
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 14:50
![]() Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ նրա՝ այսօր լուսաբացին անհայտ անձինք աղբ են լցրել եկեղեցու բակում՝ փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»: Դեպքի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը: Հայտարարության մեջ Քադըքյոյի համայնքապետարանը հաստատել է եկեղեցու վրա հարձակման մասին լուրերը՝ ասելով. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն տարվել են մաքրման աշխատանքներ»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
