Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

1448
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 11:50
Իսրայելը հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Երեկ երեկոյան Սիրիայի տարբեր շրջաններում կառավարական բանակի ռազմաբազաները հրթիռակոծման են ենթարկվել:

Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ հրթիռակոծման են ենթարկվել 47-րդ ջոկատը, որը տեղակայված է Համա քաղաքից դեպի արևմուտք, ինչպես նաև Հալեպի օդանավակայանից ոչ հեռու գտնվող ռազմաբազան:

Սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրթիռային հարվածները կարող էին հասցնել իսրայելցիները:

Հրթիռակոծման հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: