Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասօր հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության մասին՝ չնշելով սակայն Ցեղասպանություն եզրույթը: «Ապրիլի 24-ին մենք նշում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի ամենադաժան զանգվածային վայրագություններից մեկը, որի ժամանակ Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղահանվել և սպանվել են 1.5 միլոն հայեր: Մենք հիշում ենք 1915 թվականի սարսափելի դեպքերը և սգում ենք կործանված կյանքերի և տառապյալների համար: Մենք ճանաչում ենք այն մարդկանց խիզախությունն, ովքեր ձգտում էին վերացնել այդ բռնությունները և նրանց, ովքեր իրենց ներդրում են ունեցել վերապրածների օգնության և համայնքների վերակառուցման մեջ, այդ թվում Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի, ով ձգտում էր վերջ տալ բռնությանն, իսկ այնուհետ միջոցներ ձեռնարկեց հայ ժողովրդին օգնելու համար: Հայ ժողովդր տոկուն ներկայացուցիչներից շատերը նոր կյանք են սկսել ԱՄՆ-ում ևիրենց լուման են ունեցել մեր երկրի զարգացման հարցում: Մենք նաև մտածում ենք այս վայրագությունների կրկնությունը բացառելու մեր հանձնառության մասին»: |

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
111Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
196Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
16207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
44707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
15106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
17504.11.2026, 16:12
