«Նիկոլ, պինդ մնա, դու լավ մարդ ես, դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն». Աշոտ Ասատրյան
Բարև Նիկոլ: Հիշում ե՞ս , որ էսօր Էրեբունիում քեզ բերման ենթարկեցին: Մի բան ասեմ, շատ չնեղվես: Քեզ բռնելուց հետո մարդիկ փախնում էին ոստիկաններից, որ իրանց էլ չբռնեն: Հետո Արարատին, Սասունին մի քանի հոգու էլ տարան: Նիկոլ, բայց ժամեր անց ցուցարարների թիվը գնալով կրկնապատկվում էր: Մարդիկ արդեն հրապարակ էին գալիս քո համար: Ուզում եմ դու սա կարդաս անպայման ու իմանաս, որ քո համար մարդիկ դուրս են եկել փողոց: Մարդիկ, ովքեր երբեք չեն ընդունել քեզ, փողոցում գոռում էին՝ բերեք մեր Նիկոլին: Ես քեզ կյանքում չեմ ընդունել , որպես քաղաքական գործից, բայց էսօր ում տեսել ասել եմ՝ Նիկոլին տարան... Էսօր հրապարակը ավելի լիքն էր, քան դու կարող էիր պատկերացնել: Էսօր փողոցներում գոռում էին ՝ Նիկոլ, Նիկոլ: Ես էլ եմ գոռացել: Գոռացել եմ, որովհետև քեզ չեմ ընդունել , որպես քաղքական գործիչ, բայց հարգել եմ , որպես մարդ: Ձեռքդ բինտի մեջ, աչքիդ տակը կապույտ, ձայնդ կտրված, Նիկոլ հիմա ո՞նց ես: Սևանում ասում են էս ժամերին մի քիչ ցուրտա լինում: Ախր բանակցության գնալը քո ինչ խելքի բանն էր: Էս ինչ արիր Նիկոլ: Գիտե՞ս ովքեր են դուրս գալիս փողոց քո դարդից: Մարդիկ ովքեր ամենավերջինը ունեն հեղափոխության կարիքը էսօր փողոցում էին: Մարդկանց եմ տեսել փողոցում, որ աչքերիս չեմ հավատացել: Գիպնոզ ես արե՞լ: Նիկոլ: Դու տոկի ես տվել էս ժողովրդին: Չեմ իմանում գիտակցելով, թե անգիտակցաբար դու քնից արթնացրել ես ժողովրդին: Կանգառում կանգնած տաքսի ենք սպասում մարդիկ կանգնում առաջարկում են տուն տանեն: Մետրոյի վարորդը հայտարարումա, որ մետրոն Բաղրամյան կայարանում չի կանգնելու ամբողջ մետրոյի մեջի ցուցարարները ծափ են տալիս ու գոռում՝ պետք լինի Ռասսիա կիջնենք... Նիկոլ, պինդ մնա: Դու լավ մարդ ես: Դու ստիպել ես, որ լիքը մարդիկ արտասվեն, որ լիքը մարդիկ մի պահ հետ նայեն: Չգիտեմ հետագայում ինչ կանես, բայց շնորհակալ եմ այս 10 օրերի համար: Կներես, որ մի քիչ շատ անկեղծացա, հնարավորա գաղափարակիցներիդ դուրը չգա, բայց քո դուրը հաստատ կգա: Հարգանքներով՝ Ashot Asatryan: Աղբյուրը` Աշոտ Ասատրյան («Ֆեյսբուք») |
«Այստեղ եղել է Արցախի ԱԺ շենքը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3818:18«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
4317:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
4217:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
4117:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
6216:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
7216:18