«Անպատվաբեր եմ համարում լինել այս կուսակցության շարքում». ՀՀԿ կուսակցության անդամը հրաժարվում է կուսակցության անդամակցությունից ու աշխատանքից (տեսանյութ)
680
Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ., 23:05
ՀՀԿ կուսակցության անդամ Վահան Արսենյանը հայտնել է, որ հրաժարվում է կուսակցության անդամակցությունից և իր աշխատանքից: «Անպատվաբեր եմ համարում լինել այս կուսակցության շարքում: Ավելորդ ոչինչ չեմ ուզում ասել: Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գիտեք, տեսել եք: Ուրախությամբ այս պահին ուզում եմ պատռել այս տոմսը, բայց քանի որ չգիտեմ՝ օրենքով սահմանված կարգով՝ դրա համար ինչ պատասխանատվության կենթարկվեմ, նախընտրում եմ այս պահին հանել իմ նկարը, այնուհետև օրենքով սահմանված կարգով՝ հրաժարվել այս կուսակցության անդամը լինելուց: Արդեն 5 տարուց ավելի է՝ աշխատում եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ եմ եղել, ապա առաջատար մասնագետ, հրաժարվում եմ նաև իմ աշխատանքից»,- ասել է նա: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00