«Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել». Տիգրան Մանսուրյանի ուղերձը
421
Շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ., 20:20
![]() Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է։ «Մեր հարևան ոսոխի հետ հարաբերվելիս՝ այս էլ քանի տարի, գերադասեցինք տեղ տալ խոսքին և ոչ թե զենքին։ Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել։ Պիտի՛ կարողանանք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքագիտական միտքը «կառավարելի քաոս» ձևակերպումն ունի։ Ինձ այնպես է թվում, որ մենք՝ Հայաստանում ծավալվող այսօրվա իրադարձությունների մասնակիցներս, օրեցօր խորանում ենք դեպի քաոս։ Աստված մի արասցե, հետն էլ անկառավարելիության գիրկն ընկնենք»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
