Արցախցի բանաստեղծուհին իր անդրանիկ ժողովածուում անդրադարձել է քառօրյա պատերազմին
![]() Արցախցի բանաստեղծուհու անդրանիկ ժողովածուի առանցքում սերն է ու պատերազմը: Լույս է տեսել Նանար Պողոսյանի «Սեր և պատերազմ» ժողովածուն, որում ընդգրկված են հայրենասիրական, սիրային, խոհական բանաստեղծություններ և ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները պատկերող պոեմ: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Այն տպագրվել է Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությամբ: Խմբագիրներ՝ Սոկրատ Խանյան, Սամվել Մուրադյան: Գրախոս՝ Անահիտ Աթայան: «Նանար Պողոսյան բանաստեղծուհին իր կերպավորված զգայուն ու խոհուն քնարական հերոսով, որը, շաղկապելով տարբեր բաժինների ստեղծագործությունները, արցախյան ազատագրական հերոսամարտն ու ապրիլյան քառօրյա պատերազմը պատկերող գործերը, խտացնում է պատերազմական ժամանակների արցախցի հպարտ ու արժանապատիվ հայուհու բարոյահոգեբանական լավագույն հատկանիշները»,- գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը: «…պատերազմական ապրիլյան օրերին նորօրյա մեր հաղթանակն ապահոված մարտիկների անձնուրաց սխրանքին է նվիրած ապրիլյան պոեմը: Պոեմը սրտառուչ մի պատմություն է հայ ժողովրդի 18-19-ամյա դյուցազուն որդիների խիզախության մասին: Համոզված եմ, որ այն հետաքրքրելու է ընթերցողին՝ առանձնապես գաղափարահուզական յուրատիպ լուծման տեսակետից»,-գրքի նախաբանում գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը: Տեղեկացնենք, որ գիրքն արդեն իսկ դրվել է ընթերցողի սեղանին: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
