Աննա Ավագյանը կներկայացնի Եղեռնին նվիրված ցուցահանդես
![]() Ապրիլի 21-ին՝ 18:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում, տեղի կունենա Աննա Ավագյանի՝ «Անժամանակություն» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կներկայացվեն ժամացույցի փոքրագույն մասնիկներից ստեղծված կոլաժներ: Ժամանակը հեղինակի նյութն է, որից վերածնվում է տարրի խորհուրդը, Նարեկացու տիեզերական գաղտնիքները, վաղնջականից մեզ հասած կնոջ կերպարը, ջազի ժամանակը, ընտանիքը, սերը, մարդը … աշխարհի բոլոր ցեղասպանությունների անժամանակությունը…. Անժամանակ մահերի ցավը…կյանքի ու մահվան խորհուրդը՝ ժամացույցի էլեմենտներից ծնված յուրահատուկ խնկարկում դեպի Անժամանակություն գնացածներին և ողջույն՝ անժամանակությունից ներկա եկողներին… «Կոլաժներում որոշակիորեն արտահայտվում է նաև իմ կյանքը՝ տարբեր փուլերում զգացած կամ վերապրած զգացումներ ու դրվագներ: Ներկայացվող աշխատանքների առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրում կա ժամանակի գաղափարը, ժամանակ բառը և ժամանակը չափող գործիքի՝ ժամացույցի , կամ հենց ժամանակի մասնիկը»,- նշում է հեղինակը: Աննան ունի նաև ժամանակի մասին գրված երգեր, որոնք կհնչեն ցուցահանդեսի բացմանը: Աննա Ավագյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը։ Դասավանդում է անգլերեն և իսպաներեն: Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայի համալսարանում, Վաշինգտոնում, Սարագոսայի համալսարանում (Իսպանիա)։ Նրա աշխատանքները ցուցադրվել են «Նարեկացի» արվեստի միությոuնում, Սլավոնական համալսարանում, Սիդնեյում, ՀԲԸՄ-ում: ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36

