«Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջաններում». Ա. Սմբատյան
![]() «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Վալետայում և հանդես գալ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Ֆանտաստիկ զգացողություն է այն, որ ամեն օր մենք աշխատելու ենք այստեղ՝ հանդես գալով անվանի մենակատարների հետ։ Հատկանշական է նաև այն, որ փառատոնային օրերի ընթացքում ներկաները հաղորդակցվելու են հայկական արվեստի հետ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում։ Կներկայացվի հայկական արվեստը՝ տարբեր ժամանակաշրջանների, բազմազան բավանդակությամբ ու ամենատարբեր ձևաչափերով։ Մեզ՝ հայերիս համար շատ ուրախալի է, որ կարող ենք ներկայացնել մեր արվեստը»,- ապրիլի 15-ին՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկից առաջ, Վալետայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Սաեստրո Սմբատյանն իր երախտագիտությունը հայտնեց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովին՝ փառատոնը նախաձեռնելու և իրականացնելու համար։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց Սերգեյ Սմբատյանից, թե փառատոնի ընթացքում ներկայացվելիք բազմաթիվ համերգային ծրագրերից ո՞րն է դիրիժորի համար ամենադժվարն ու ամենակարևորը։ Մաեստրո Սմբատյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր համերգ առանձնահատուկ և կարևոր է, ու շատ դժվար է առանձնացնել որևէ մեկը։ Այնուամենայնիվ, դիրիժորը նշեց, որ հատկապես կենտրոնացած է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին, որը նվիրված է լինելու Արամ Խաչատրյանի հոբելյանին, և որի ընթացքում հնչելու է Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ իր համար՝ որպես երաժշտի, շատ մեծ պատիվ է ելույթ ունենալ դասական երաժշտության մեգաաստղերի, ֆանտաստիկ երաժիշտների հետ։ Անչափ կարևոր է նրանց հետ կապը, փոխազդեցությունը բեմի վրա, այն առանձնահատուկ մթնոլորտը, որ ստեղծվում է նման փառատոների ընթացքում, այն էներգիան, զգացողությունը, որ ստանում են երաժիշտները՝ փոխանցելով այն ունկնդրին։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից մայիսի 1-ը Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվում է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը։ Այսօր փառատոնի բացման գալա համերգն է, որի ընթացքում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու Մալթայի հանրահայտ արտիստները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելով Մոցարտի, Շտրաուսի, Վենյավսկու ստեղծագործություններից։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
