Վրաստանի խորհրդարանի դիմաց կայացել է Ցեղասպանության վերաբերյալ արխիվային նյութերի ցուցահանդես
![]() Ապրիլի 15-ին Թբիլիսիում 1915-23թթ․ հայ ժողովրդի Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շենքի դիմաց կայացավ արխվային նյութերի-նկարների ցուցահանդես։ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից կազմակերպված ցուցահանդեսի ընթացքում վրաց հասարակությանը ներկայացվեցին փաստագրական նկարներ, որոնց վրա արտացոլված էին հայ ժողովրդի Ցեղասպանության իրադարձությունները։ Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չէր։ Տասնամյակներ շարունակ «Վրաստանի Հայ Համայնքը» դիմում է երկրի իշխանությանը՝ 1915-23թթ․ Ցեղապանության փաստը դատապարտելու կոչով։ Մինչդեռ, Վրաստանի քաղաքացիների դիմումը Խորհրդարանին և Կառավարությանը մինչ օրս մնում է անպատասխան։ 1915-23թթ․ Ցեղասպանության փաստը դատապարտված է բազմաթիվ քաղաքակիրթ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։ 2015թ․-ին Եվրախորհուրդը ընդունել է հերթական հատուկ բանաձև, որտեղ կոչ է անում նաև եվրոպական երկրների Խորհրդարաններին դատապարտել 1915-23թթ. ցեղասպանության փաստը։ |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36
