Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Արցախում գրքի տոն կկազմակերպվի

463
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 01:15
Արցախում գրքի տոն կկազմակերպվի

Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք: Իրադարձության շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ:

Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբ կներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայ ընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի,Քեն Բլանչարդի և այլ հեղինակների գործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:

Արցախում գրքերի տոն կկազմակերպվի
Արցախում գրքերի տոն կկազմակերպվի