Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Գազայի հատվածում կրկին բախումներ են սկսվել

1490
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 15:15
Գազայի հատվածում կրկին բախումներ են սկսվել

Հազարավոր պաղեստինցիներ են հավաքվել Գազայի հատվածի սահմանին, որտեղ այսօր կրկին սկսվել են ցուցարարների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումները, հաղորդում է The Times of Israel-ը:

Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ բախումների հետևանքով 8 պաղեստինցի է վիրավորվել:

Իսրայելի ՊՆ ներկայացուցիչների խոսքով՝ զինվորականները մարտական փամփուշտներ, ինչպես նաև արցունքաբեր գազ են կիրառել:

Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը հերքել է այն տեղեկությունները, որ մի քանի տասնյակ պաղեստինցիներ փորձել են անցնել սահմանը:

Նշենք, որ իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև բախումները տեղի են ունենում արդեն 3-րդ շաբաթն անընդմեջ: