Արցախին վերաբերող արխիվային ռադիոձայնագրությունները կփոխանցվեն ԱՀ մշակույթի նախարարությանը
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի և Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախին վերաբերող արխիվային ձայնագրությունները նախարարությանը փոխանցելու մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի մամուլի քարտուղար Նարե Նիկողոսյանը՝ մանրամասնելով, որ վերջերս Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կայացած Մարկ Գրիգորյանի «Իմ Ղարաբաղ» ակնարկաշարի քննարկում-հանդիպմանը ներկա էր նաև Սերգեյ Շահվերդյանը, որից հետո կայացած առանձնազրույցի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստանի Հանրային ռադիոյում պահպանված Արցախին վերաբերող բոլոր արխիվային ձայնագրությունները վերականգնելու, թվայնացնելու և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը փոխանցելու մասին: |
Երթին են միացել մշակույթի մի խումբ գործիչներ (տեսանյութ)
19715:18Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին» մենագրությունը
41300:30Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը
441Երեկ, 22:18«Ոմանք փորձում են մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից». Սերգեյ Խաչատրյանի խոսքը՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
84105.05.2024, 23:54Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)
75205.05.2024, 19:48«Խոսրովի» արգելոցի՝ խիստ վթարային վիճակում գտնվող զարդը՝ Աղջոց վանքը (լուսանկար)
56705.05.2024, 18:48