Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին
![]() Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 20-30-ը տեղի կունենան ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Հրանտ Հովհաննեսի Թադևոսյանը (Թաթոս) ծնվել է 1938 թ. ապրիլի 20-ին, Արթիկի Արևշատ գյուղում: 1961-1965 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ Նրա աշխատանքներից են ՝«Մուտք» -1967թ., «Կարմիր մոլորակ» -1990թ., «Երազանք»- 1994թ., «Խաղաղ օր»- 1995թ., «Երիտասարդություն» -1995թ., «Գարուն» -1997թ., «Մտորում»-1998թ., «Մերկություն»- 2000թ., «Նոկտյուրն»-2002թ., «Հորինվածք» -2003թ. և այլ կտավներ, որոնք ցուցադրվել են անհատական ցուցահանդեսներում ՝ Երևանում, Վանաձորում, Մոսկվայում: Հրանտ Թադևոսյանի համոզմամբ ՝ «Կտավը պետք է ծնվի ինքնին», «Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն», «Ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին»: Նկարիչը խոստովանել է՝ «Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»: Հ. Թադևոսյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի, իսկ 2014-ին՝ ՀՀ ժողովրդական նկարչի կոչման: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36



