1890թ. այս օրը ծնվել է «Տիտանիկ» շոգենավի փրկված հայ ուղևորներից մեկը
![]() 1890 թ. այս օրը ծնվել է խորտակված «Տիտանիկ»ի 711 փրկված մարդկանցից մեկը՝ Դավիթ Վարդանյանը: «Տիտանիկ»-ում ընդհանուր առմամբ եղել է 6 հայ, որոնցից երկուսը՝ Դավիթ Վարդանյանն ու Նշան Գրիգորյանն են փրկվել: Մյուսների մասին ոչինչ հայտնի չէ: Տիտանիկի ամենակրտսեր հայ ուղևորի՝ Դավիթի ծննդյան օրն էր այդ օրը: Դավիթը 1912 թվականի ապրիլի 15-ին, նավի խորտակման պահին, դառնում էր 22 տարեկան: Ընդհանուր խուճապից ու աղմուկից Դավիթն արթնացել էր ու դուրս եկել նավախցից: Առանց երկար մտածելու նա նետվել է ջուրն ու լողալով հասել ամենամոտ փրկարար մակույկին: Դավիթ Վարդանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, մահացել՝ 1966թ. օգոստոսի 3-ին՝ 76 տարեկանում: Նշենք՝ «Տիտանիկ»-ը (բրիտանական տրանսատլանտյան շոգենավ) 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն առաջին ուղևորության ժամանակ բախվելով այսբերգին՝ խորտակվել է Հյուսիսային Ատլանտիկայում։ ![]() ![]() ![]() ![]() ![]() |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
120Երեկ, 00:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
16717.12.2025, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
15916.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
19216.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
15016.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
12016.12.2025, 10:36





