Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դեղերի ոլորտում կատարյալ բեսպրեդել է, իսկ նոր օրենքով հիվանդը դառնալու է պատանդ». Ն. Զոհրաբյան

420
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 15:30
«Դեղերի ոլորտում կատարյալ բեսպրեդել է, իսկ նոր օրենքով հիվանդը դառնալու է պատանդ». Ն. Զոհրաբյան

«Տպավորություն է, որ վերջին շրջանում Աժ բերվող որոշ օրենքներ իրենց մեջ իշխանության այս կամ այն ներկայացուցչի բիզնեսների նոր վերաբաժանման փուլ են սկսել: Մեր երկրում դեղերի ոլորտում տիրում է կատարյալ բեսպրեդել: Մեծ վերապահում կունենամ այն հայտարարության դեմ, որ հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալով, դեղերի գինն իջնելու է: Ոչ, գնալով հիվանդանոց՝ հիվանդը դառնալու է պատանդ. ինչ գին ասեն, ստիպված է լինելու էդ գնով էդ դեղորայքն առնել»,- հայտարարել է Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ քննարկվում է մի խումբ պատգամավորների ներկայացրած «Դեղերի մասին» օրենքի նախագծի փոփոխությունները, որով առաջարկում է հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալ:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դիտարկմամբ՝ փոխանակ ուսումնասիրելու շուկայի վիճակը, թե ինչո՞ւ է մնացել 5 ներկրող, այլ բան են առաջարկում:

Նշենք, որ դեղերի ավելի քան 70%-ը ներկրում է 5 կազմակերպություն: