Հակոբ Հակոբյանն առաջարկում է հիվանդանոցներին դեղեր ներկրելու հնարավորություն տալ
«Գործող օրենքը թույլ է տալի ՀՀ դեղեր ներկրել միայն մեծածախ լիցենզիա ունեցողներին: Առաջարկվում է՝ հիվանդանոցները, որոնք ունեն դեղագործական դեղատուն, դեղը պահելու վայր, հնարավորություն տալ, որպեսզի կարողանան ներմուծել ուղիղ, առանց մեծածախ գնորդին դիմելու»,- «Դեղերի մասին» օրենքի նախագծի փոփոխություններն է ներկայացրել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ առաջարկը կբերի դեղերի գների իջեցման: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց. «Դեղերի ավելի քան 70%-ը ներկրում է 5 կազմակերպություն: Եթե հիվանդանոցներին հնարավորություն տանք դեղ ներկրելու, արդեն իսկ ներկրված դեղը, որ կա 5 կազմակերպության պահեստում, ի՞նչ է լինելու»: Հարցադրման պատասխանը պատգամավորը չստացավ, ուստի առաջարկեց հետաձգել այն, որպեսզի եղածն իրացվի: Քննարկումը շարունակվում է: |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
16212:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
79126.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
207122.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
307621.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
234721.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
251516.03.2024, 13:48