Ինչպե՞ս տնային պայմաններում բուժել ատամնացավը
![]() Ատամնացավը կարող է իրական պատիժ դառնալ, հատկապես եթե այն սկսվել է աշխատավայրում կամ հանգստյան օրերին, գրում է Best Healthy Guide-ը: Կան տնային պայմաններում ատամնացավից ազատվելու բազմաթիվ միջոցներ. Մեխակ և մեխակի եթերայուղ Դրա համար՝ 1 թեյի գդալ բուսայուղը խառնեք մի քանի կաթիլ մեխակի եթերայուղի հետ, խառնուրդը դրեք բամբակե սկավառակի վրա, ապա դրեք ցավոտ տեղի վրա: Երբ զգաք, որ այդ հատվածը թմրել է, հանեք բամբակե սկավառակը: Կոճապղպեղի մածուկ Նման մածուկը թույլ կտա թեթևացնել ցավն ու նվազեցնել այտուցը: Այդ մածուկը ևս քսեք բամբակե սկավառակին և դրեք ցավոտ տեղի վրա: Թողեք առնվազն 30 րոպե: Անանուխի թեյ Ըստ հետազոտությունների՝ անանուխի թեյը հակասեպտիկ հատկություն ունի: Եռացրեք և թողեք թրմի 15-20 րոպե: Անանուխի թեյը նաև հեռացնում է գլխացավը, բերանի տհաճ հոտը, ինչպես նաև ոչնչացնում է բերանի խոռոցի բակտերիաները: Սխտոր Ավելի լավ է այն օգտագործել հում վիճակում: Մաքրեք մեկ պճեղ սխտորը, երկու մասի կիսեք, մի փոքր աղ ցանեք և դրեք ցավոտ ատամի հատվածում: Կարող եք պարզապես ծամել սխտորը: Քրքումի մածուկ 1 ճաշի գդալ բուսայուղը խառնեք 1 թեյի գդալ քրքումի հետ, խառնուրդին մի քանի կաթիլ անանուխի յուղ ավելացրեք: Ատամները լվացեք այդ մածուկով: Սառույց Սառույցը փաթաթեք կտորով և դրեք երեսի վրա՝ պահելով ցավոտ ատամի հատվածում: Սննդի սոդա Կարող եք սոդայով ողողում անել: Ալկոհոլ Ատամնացավը թեթևացնում է նաև ալկոհոլը՝ օղին, վիսկին, կոնյակը կամ ռոմը: |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
