Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր
Տարեսկզբից մինչ օրս հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 17 դեպք: Համաճարակաբանական հետազոտության տվյալների համաձայն՝ առաջին դեպքերի հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ: Հիվանդներից 14-ը (82%) պատվաստված չեն, իսկ 3-ը՝ թերի պատվաստված: 17 հիվանդից 6-ը 1-4 տարեկան են, 3-ը՝ 5-9, 1-ը՝ 15, 2-ը՝ 20-29, իսկ 5-ը՝ 30-ից բարձր տարիքի անձինք: Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս իրավիճակը կայուն է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է դառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Իրավիճակի վատթարացմանը կարող են նպաստել նաև բժշկական կազմակերպություններում կարմրուկով հիվանդների շփումները՝ հատկապես առողջական խնդիրներով անձանց հետ, ովքեր առավել խոցելի են և ընկալունակ վարակի նկատմամբ: Համաճարակաբանական տեսանկյունից ոչ բարենպաստ է նաև հիվանդության թեթև կլինիկական ընթացքը 1 դեղաչափ պատվաստում ունեցողների մոտ, ովքեր հիվանդությունը տանում են թեթև, «ոտքի վրա»՝ շարունակելով տարբեր հանրային վայրերում շփվել բազմաթիվ մարդկանց հետ, նպաստելով վարակի տարածմանը, ինչպես նաև դժվարացնելով համաճարակային շղթայի ընդհատումը: ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ: Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները: |
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06