«Հայաստանում սահմանափակ իշխանություն ունեցող նախագահը երդվեց». միջազգային լրատվամիջոցների արձագանքը
![]() Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: «Հայաստանը նոր նախագահ ունի. երկիրն անցնում է կառավարման նոր համակարգի: Այսուհետ նախագահն առավել քիչ իշխանություն ունի»,- գրում է US News-ը՝ նշելով, որ Արմեն Սարգսյանը խոստացել է աշխատել արդարադատության համակարգի բարելավման և կաշառակերության դեմ պայքարի ուղղությամբ: Ամերիկյան մեկ այլ կայք՝ ABC News-ը ևս գրում է ՀՀ-ի՝ կառավարման նոր համակարգի անցնելու մասին, որի հանրաքվեն անցկացվեց 2015-ին: The Penisula Qatar-ը հայտնում է Հայաստանում 63-ամյա նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քաղաքացիների բողոքի ցույցերի մասին: Երդմնակալության արարողությանն ու Արմեն Սարգսյանի խոստումներին անդրադարձել են նաև Radio Free Europe-ը, The Sun-ը, Daily Mail-ը, Daily Star-ը, Financial Express-ը, New York Times-ը, Washington Post-ը: Մասնավորապես, բրիտանական Daily Mail-ը հայտնում է «սահմանափակ իշխանություն ունեցող ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության» մասին: Ամերիկյան New York Times պարբերականը նշում է, որ այդ փոփոխությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին թույլ կտա պահպանել իշխանությունը՝ նշանակվելով երկրի վարչապետի պաշտոնում: Երդմնակալության արարողությանն անդրադարձել են նաև ռուսական, ղազախական և ղրղզական մի շարք լրատվամիջոցներ: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
