«Ասուպի պես անցավ հայոց երկնակամարով՝ իր սերը, լույսն ու ջերմությունը տալով բոլորիս». մահացավ սիրված բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը
Երկար ժամանակ տառապելով ծանր հիվանդությունից՝ գլխուղեղի քաղցկեղից, այսօր իր մահկանացուն կնքեց սիրված ու տաղանդավոր բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը: Նա ծնվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում, ապրում էր Երևանում, վարձակալած բնակարանում: Ես տեսա երկնքի Ես տեսա ծառերի Ես տեսա հողի Ես տեսա, ետ գնաց * * * * Մի քիչ էլ բեր ոտքս Խաղ գցեմ երգասաց Խառնվեմ ջրերին, Ֆեյսբուքյան օգտատերերը սգում են իրենց սիրելի բանաստեղծուհու մահը. «Մարոʹ, իմ խորախորհուրդ ու տաղանդավոր, գնացիր ու միացա՞ր հանճարեղների երամին, ցա՞վը հաղթեց քեզ....... Օօօօօօ՜ չէʹ չէʹ Մարո ջան, իմ հրաշք ու հորովելածին Մարո, այդ դուʹ հենց դոʹ հաղթեցիր ցավին էլ, մահին էլ ու ջիգյարով մի բուռ աղ գցեցիր մեր անհամ կյանքին ու գնացիր....... Գնացիր՝ աչքդ պահած կորնգանաշատ դաշտերին, մայրիկիդ կաթնահամ ձեռքերին՝ հավատալով, որ երջանկությունը սիրո ու բարության անմնացորդ նվիրումի մեջ է». Անի Մարգարյան: «Ասուպի պես անցավ հայոց երկնակամարով՝ իր սերը, լույսն ու ջերմությունը տալով բոլորիս... Բանաստեղծ էր և հզոր կամքի տեր անձնավորություն: Իր կարճ ու հիվանդագին, բայց բովանդակալից կյանքի օրինակով շատ բան սովորեցրեց հայերիս. սիրել ու սիրունացնել կյանքը, պայքարել կյանքի, սիրո, հայրենիքի համար... Հոգիդ լուսավորվի Մարո ջան, կյանքդ կարճ եղավ բալիկ ջան, բայց անունդ միշտ կմնա մեր սրտերում». Սամվել Պողոսյան: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54