«Թուրքական կլկլոցով երգող մեկը գալիս է, ու Համալիրը լցվում է. ժողովրդին հեռացրել են ազգային երաժշտությունից». Ա. Շահնազարյան
«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը» 2017 թվականին ստացել է 124 միլիոն 271 հազար դրամի սուբսիդիա: Հանդիսատեսի թիվը՝ 15 360, որից վճարովի՝ 10 363: Տոմսերի վաճառքի ցուցանիշը 2016-ի համեմատ աճել է, նախատեսվածի համեմատ թերակատարել են շուրջ 40 տոկոսով: Վերջին ցուցանիշի վերաբերյալ պատճառաբանությունը գրեթե նույնն էր՝ տոմս իրացնելը Հայաստանում բարդ է, հանդիպման մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը «Այս վիճակը պայմանավորված է այսօրվա իրականությամբ: Թուրքական կլկլոցով երգող մեկը գալիս է, ու Համալիրը լցվում է, որովհետև ժողովրդին հեռացրել են ազգային երաժշտությունից: Եվ դա արվում է բոլոր հնարավոր միջոցներով: Ի՞նչ է այսօր մատուցում հեռուսատեսությունը»,-իր վրդովմունքն է հայտնել «Ակունք» համույթի ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Նախարարը չի համաձայնել հանդիսատեսի պահանջարկի մասով. «Դո′ւք պետք է ձևավորեք այդ պահանջարկը: Ձեր ստեղծած հրաշալի արվեստը պետք է կարողանաք նաև ճիշտ «փաթեթավորմամբ» ներկայացնել, որպեսզի հանդիսատեսը լավ արվեստի հետ շփվելու հնարավորություն ունենա: Ես համոզված եմ, որ շատ-շատերն ունեն ձեր արվեստի պահանջը, պարզապես ձեր տեղը չգիտեն: Ձեր համերգների խորագրերը պետք է լինեն հասկանալի և թիրախային: Չի՛ կարելի համերգը վերնագրել «Սիրված երգեր», կամ «Հայ կոմպոզիտորների երգեր»: Նման ազդագրերն արդեն հետաքրքիր չեն: Մի′ թերագնահատեք երիտասարդ պրոդյուսերներին, համագործակցե′ք նրանց հետ»,-առաջարկել է նախարարը՝ հրաժեշտ տալով պայմանավորվածությամբ. «Ուղիղ մեկ շաբաթ անց սպասում եմ հրավերի: Կծանոթանամ և՛ ձեզ տրամադրված նոր տարածքին, և՛ ներկայացվող ծրագրին»: Հաշվետվություն են ներկայացրել նաև Պետական ֆիլհարմոնիան և Պետական ջազ նվագախումբը: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
114Երեկ, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
104Երեկ, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
13430.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
16229.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
18927.04.2024, 23:18