Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

Ղազախստանցի կինը փորձել է Մոսկվայում վաճառել իր մեկ տարեկան որդուն

1116
Շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ., 01:10
Ղազախստանցի կինը փորձել է Մոսկվայում վաճառել իր մեկ տարեկան որդուն

Ղազախստանի 33-ամյա բնակչուհին փորձել է վաճառել իր մեկ տարեկան որդուն: Դեռևս Ալմա Աթայում գտնվելու ժամանակ կինը սոցցանցի խմբում հայտարարություն է հրապարակել՝ իր երեխայի համար որդեգրյալ ծնողներ որոնելու մասին: 2017 թվականին ծնված երեխայի համար նա պահանջել է 20 հազար դոլար: Այնուհետև ապրիլի 5-ին նա որդու հետ եկել է Մոսկվա՝ վաճառքն իրականացնելու: Նրանց դիմավորել են ծպտված ոստիկանները: Կինը նրանց հետ գնացել է մատնանշած բնակարան, ստորագրել բոլոր «փաստաթղթերն», ապա գործարքն ավարտին հասցնելու նպատակով բոլորը միասին գնացել են բանկի մասնաճյուղ, որտեղ պետք է կինն իբրև թե ստանար գումարը: Այդտեղ էլ նրան կալանավորել են:Հայտնի է, որ երեխայի անունն Իլյա-Լյուցիֆեր է:

Աղբյուրը`   life.ru