«7 մահացու մեղքերը» նախագիծը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում
452
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 18:05
Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ֆրանսահայ նկարչուհի Նինա Խեմչյանի «7 մահացու մեղքերը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Իր տեսակով բացառիկ աշխատանքը ներկայացնում է շուրջ 50 մետր երկարությամբ մեկ ընդհանուր նկար: Հեղինակի խոսքով գրաֆիկական կտավը ստեղծվել է երկու տարվա ընթացքում՝ հատուկ ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում երևանյան արվեստասեր հասարակությանը ցուցադրելու համար: Առաջին անգամ նման ձևաչափով ներկայացված ստեղծագործությունն իր ինքնատիպ ոճով արժանացել է այցելուների հավանությանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նկարիչներ, մշակութային գործիչներ, արվեստասերներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 27-ը: |
«Ոմանք փորձում են մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից». Սերգեյ Խաչատրյանի խոսքը՝ համերգի ժամանակ (տեսանյութ)
112Երեկ, 23:54Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարությամբ է հանդես եկել (տեսանյութ)
123Երեկ, 19:48«Խոսրովի» արգելոցի՝ խիստ վթարային վիճակում գտնվող զարդը՝ Աղջոց վանքը (լուսանկար)
122Երեկ, 18:48Սերգեյ Խաչատրյանը և Էդուարդ Թոփչյանը համերգային աննախադեպ շրջագայություն կունենան Հայաստանում
139Երեկ, 02:06«Տալույս» երգչախումբը Հայաստանի ու Արցախի օրհներգերով ողջունեց Սրբազանի գլխավորած քայլերթը (տեսանյութ)
13204.05.2024, 20:30«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
14401.05.2024, 20:36