Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հունաստանին մի հաշվեք». Թուրքիայի վարչապետի հեգնական արտահայտությունը Հունաստանի հասցեին

456
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 22:20
«Հունաստանին մի հաշվեք». Թուրքիայի վարչապետի հեգնական արտահայտությունը Հունաստանի հասցեին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթով հանդես է եկել երկրի կրթության նախարարությունում, որտեղ կրթական թեմայի շրջանակներում անդրադարձել է նաև հարևան Հունաստանին, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով A24.com.tr-ին

Վարչապետը շեշտել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելու ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է, իսկ Հունաստանն՝ առաջին: Ապա հեգնանքով շարունակել է. «Հունաստանին մի հաշվեք։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են մեզ: Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: