Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մանրամասներ՝ «Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժածների առողջական վիճակից

437
Հինգշաբթի, 05 ապրիլի, 2018 թ., 10:25
Մանրամասներ՝ «Բուրգեր Քինգ»-ում պայթյունից տուժածների առողջական վիճակից

«Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից երկուսը շարունակում են բուժումը ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսները դուրս են գրվել:
Բժիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը բավարար է, իսկ մյուսինը՝ միջին ծանրության»,- այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Առողջապահության նախարարությունը:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ էր տուծել: