Լոս Անջելեսում հայ տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել է կնոջ վրա և փախուստի դիմել (տեսանյութ)
3140
Ուրբաթ, 30 մարտի, 2018 թ., 12:00
![]() Լոս Անջելեսում հայ տղամարդը կենցաղային վիճաբանության ժամանակ կրակել է կնոջ վրա: Կինն ուսի հատվածում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է KTLA հեռուստաալիքը: «Տահանգայի տներից մեկում վաղ առավոտյան վիճել են կինն ու տղամարդը: Վիճաբանությունը շարունակվել է փողոցում, և ինչ-որ պահի տղամարդը կրակել է կնոջ ուսին: Վիճաբանության ժամանակ տղամարդը նաև քարով կոտրել է տան պատուհանը, իսկ երեխան, ով այդ պահին գտնվում էր տանը, չի տուժել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը: Հրաձգությունից հետո տղամարդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Ոստիկանների խոսքով՝ ենթադրյալ հանցագործը հայկական ծագում ունի, մոտ 30 տարեկան է, 177 սմ հասակով, շագանակագույն աչքերով: Իրավապահները ենթադրում են, որ հանցագործը զինված է: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
