Ուշադրություն. սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ
Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։ Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, իսկ ապրիլի 1-2-ը նույնքանով կբարձրանա։ Հանրապետության տարածքում մարտի 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, ապրիլի 1-ին, 2-ին նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում մարտի 30-31-ը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, 30-ի ցերեկը՝ ինտենսիվ, ապրիլի 1-ին, 2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.00C (2008 թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00