Renault և Nissan ընկերությունները կարող են միավորվել
![]() Ֆրանսիական Renault SA և ճապոնական Nissan Motor Co. ընկերությունները բանակցություններ են վարում միավորվելու և նոր ավտոարտադրություն ստեղծելու շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ներկայում Renault-ը ճապոնական ընկերությունում ունի 43% բաժնետոմս, իսկ Nissan-ը՝ ֆրանսիական ընկերությունում 15% բաժնետոմս: Երկու ընկերությունների տնօրենների խորհրդի ղեկավար կդառնա Կառլոս Գոնը: Ընդ որում, ըստ գործակալության աղբյուրների, նոր ընկերությունը կարող է պահպանել Ճապոնիայում և Ֆրանսիայում շտաբ-բնակարանները: Միևնույն ժամանակ, փորձագետները խոսում են տվյալ գործարքի հավանության դեպքում դժվարությունների մասին: Ֆրանսիայի կառավարությունը, որը տիրապետում է Renault-ի 15% բաժնետոմսերին, քիչ հավանական է, որ հրաժարվի իր մասնաբաժնից: Թե՛ ֆրանսիական, թե՛ ճապոնական կառավարությունը պետք է հավանություն տա ավտոարտադրողների միավորմանը: Այդ առումով վերջնական համաձայնագիր դեռևս չի կնքվել: Bloomberg-ը նշում է, որ վերջին մեկ տարում Renault-ի շուկայական արժեքն աճել է մոտ 15%-ով՝ մինչև 27,7 միլիարդ եվրո (34 միլիարդ դոլար), այն դեպքում, երբ Nissan-ի կապիտալացումը կրճատվել է 2%-ով և այժմ կազմում է մոտ 4,6 տրիլիոն իեն (43 միլիարդ դոլար): |

«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
10719:36
«Ժամը 10։30-ից մինչև 17։00 Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է տարեկան 1,5 մլն վարձավճար սահմանվի»․ Գեղամ Նազարյան
13015:18
«Հանրային փոխադրամիջոցի ուղևորն, իր կյանքը վտանգելով, իջնում է փողոցի երթևեկելի գոտու երկրորդ շարքում». Տիգրան Դավուդյան
183Երեկ, 23:48
«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
16331.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14430.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
22221.10.2026, 23:24
