Աֆրինում պայթյուն է որոտացել. կան զոհեր
2310
Երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ., 12:50
![]() Սիրիայի Աֆրին քաղաքում պայթյուն է որոտացել 4 հարկանի շենքում: Զոհերի թիվը հասնում է 11-ի: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նշվում է, որ զոհերից 4-ը խաղաղ բնակիչներ են, ևս 7-ը՝ Սիրիական ազատագրական բանակի անդամներ: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ երեկ թուրքական զորքերն ու Սիրիական ազատագրական բանակը մտել էին Աֆրին՝ ամբողջությամբ գրավելով քաղաքը: Տարբեր աղբյուրների տվյալների համաձայն՝ թուրքական զորքերի գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին 289 մարդ է զոհվել, նրանց թվում՝ 40-ից ավելի երեխաներ: Քրդերը խոստացել էին «իրական մղձավանջ» դառնել թուրքերի համար: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32
