Մարտակերտում բացվել է անհայտ կորածների հիշատակին կառուցված հուշարձան-պուրակ
410
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 17:45
Մարտակերտ քաղաքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կառուցվել է ԱՊ անհայտ կորածների հիշատակին հուշարձան-պուրակ, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 16-ին: Այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջը: Մարտակերտի շրջանից անհայտ կորել են 45 ազատամարտիկներ, իսկ Մարաղա գյուղից և այլ գյուղերից ևս կան անհայտ կորածներ, որոնց ճակատագրերը մինչև հիմա անհայտ են: Միջոցառմանը ելույթ են ունեցել անհայտ կորած ազատամարտիկների հարազատները: Այնուհետև մասնակիցները ծաղիկներ են դրել հուշարձանին՝ որպես խոնարհում: «...Իհարկե, մայրերը միշտ կսպասեն իրենց որդիների վերադարձին, և ինչպես նրանք են ասում, նրանք գիշերները չեն կողպում իրենց տան դռները, մտածեում են՝ «որդիս կգա...»: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
12501.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
11801.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
14330.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17029.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
19027.04.2024, 23:18