Բացահայտվել է Նոր Արեշում կատարված բնակարանային գողությունը
Մարտի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից՝ մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից՝ 65.000 դրամ, ու փախել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համալիր որոնողական աշխատանքներ: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Ամասիա Այվազյանը: Ժամեր անց, ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին: Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողոնով հանդերձ, Ամասիա Այվազյանին ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ, քննիչի որոշմամբ, Այվազյանը բաց է թողնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: |
Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները (տեսանյութ)
1318:24Լուսինե Բադալյանի ու Արփի Դավոյանի զբաղմունքը՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ)
3517:48Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)
4717:36«Թվարկենք իրական պատճառները»․ Անժելա Էլիբեգովա
4617:30«Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
5017:18«Պատերազմի ժամանակ պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել տարբեր քաղաքներում»․ Աննա Վարդապետյան (տեսանյութ)
6916:00