«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
Այսօր հայ մեծ ծաղրածու, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ 1959 ավարտել է Կրկեսաի և էստրադային արվեստի պետական ուսոմնարանը Մոսկվայում։ 1964 թվականին Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում աարժանացել առաջին մրցանակի ու Բասսեի գավաթի։ 1971 թվականին հիմնել է էստրադային թատրոնը։ Առաջին անգամ կինոյում հայտնվել է «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում, որն էլ դարձել է ճակատագրական: Այդ դրվագից հետո նրան առաջարկել են ծաղրածուի մասին պատմող «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում խաղալ ինքն իրեն: Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Ենգիբարյանի մասին ասել են՝ հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց: Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։ |
«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
117Երեկ, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
15429.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
15928.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
18427.04.2024, 23:18«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». ակցիա՝ Պարոնյանի թատրոնում
16827.04.2024, 21:48Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին
13927.04.2024, 20:48