«Մարիաննա» ընկերության գլխավոր տնօրենի որդին ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Մարիա Գրիգորյանին (ծնվ. 1943թ), որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինը մահացել է։ Ավտոմեքենայի վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում պարզվել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվել է ոչ թե այն քաղաքացին, ով 2018թ. մարտի 11-ին ներկայացել էր ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին, այլ՝ մեկ այլ երիտասարդ՝ ծնված 1992թ։ Քննչական գործողությունների արդյունքում վերջինս մարտի 13-ին ներկայացել է քննչական վարչություն և հարցաքննվել։ Նույն օրը նա ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ըստ մամուլի հրապարակումների՝ երիտասարդը 26-ամյա Ժորա Վարդանյանն է, կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին: |
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
127Երեկ, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
128Երեկ, 21:54Լոնդոնում տղամարդը սամուրայական թրով հարձակվել է անցորդների վրա․ երեխա է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 20:3016 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից. նրան ողջ են հայտնաբերել
108Երեկ, 13:18Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր
355Երեկ, 09:48Օդեսայի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել
199Երեկ, 09:30