«Դերասանությունն, իրոք, մի բարդ մասնագիտություն է ու հենց այնպես չի տրվում մարդուն». այսօր Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է
«Միշտ չէ, որ մարդ կարողանում է գտնել իր կոչումը: Իմ բախտը, երևի, բերեց: Միգուցե ուրիշ մասնագիտության մեջ էլ կարողանայի կայանալ... ժամանակին սեր ունեի, օրինակ, դեպի մաթեմատիկան: Բայց աստծո կամքով այնպես ստացվեց, որ ես դարձա դերասան: Դերասանությունը, իրոք, մի բարդ մասնագիտություն է, ու հենց այնպես չի տրվում մարդուն: Բայց այսօր շատ հեշտ է համարվում. սերիալներ, ներկայացումներ նայելիս՝ երիտասարդ դերասանների մեջ եմ դա հաճախ նկատում: Սերիալների դերասանները փաստորեն պրոֆեսիոնալ դերասաններից որևէ բան չեն սովորում, ընդհակառակը՝ վերջիններս են ընկնում մի տոնայնության մեջ, երբ ինչ-որ անորոշ մարդիկ խոսում են, ու անհասկանալի է, թե ինչ են ուզում իրարից, ինչի համար է այդ ամենը: Իսկ դերասանի արվեստը պիտի ասելիք ունենա, հոգեբանորեն պատճառաբանված լինի: Ես շատ ուրախ եմ, որ այս մասնագիտությունն ունեմ, ապրել եմ նրանով, աշխատել եմ ու այսքան տարի բեմում եմ: Ուրախ եմ, որ մտել եմ այդ սրբավայրը, ուր մարդ մտնում է, ինչպես եկեղեցի, և ինչ-որ տեղ ազնվանում է»,- հարցազրույցներից մեկում ասել է Թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը: Վլադիմիր Մսրյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Վլադիկավկազում՝ դերասանի ընտանիքում: Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, այնուհետև աշխատել է Պատանի հանդիսատեսի և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում, իսկ 1966-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնում: Բազմաթիվ ներկայացումներում հանդես է եկել գլխավոր դերերով. «Համլետ», «Մոռանալ Հերոստրատին», «Աստվածների կանչը», «Քեռի Վանյա», «Խաղամոլը» և այլն: «Մենք այսօր կանգնել և մտածում ենք՝ ի՞նչ անենք, որ այս դարում էլ հանճարներ ծնվեն…իսկ դրա համար պետք է, որ թատրոնն ապրի ու զարգանա, եկող սերունդներն էլ փայփայեն թատրոնը: Ես չեմ հավատում, որ դարը չի տալու հանճարներ, տալու է: Դրա համար ես ոʹչ թե խնդրում եմ կամ ձեռք եմ մեկնում մեր հարուստներին, այլ ուզում եմ նրանց հասկացնել, որ պետք է օգնել թատրոնին»,- ասել է Վլադիմիր Մսրյանը: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, ՀՀ պետական մրցանակ, «Մովսես Խորենացու մեդալ» պարգևների: Մահացել է 2010թ. օգոստոսի 24-ին, Երևանում: |
Արսեն Գրիգորյանը բեմից երգեց «Հիմի՞ էլ լռենք» երգը (տեսանյութ)
5321:24Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի»-ն (տեսանյութ)
7319:36«Պարտավոր ենք լինել եկեղեցու կողքին»․ Ալլա Լևոնյան (տեսանյութ)
9614:48Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակույթի գործիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8314:30Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
102Երեկ, 11:18«Հուշարձանների պղծումն անթույլատրելի է՝ որտեղ էլ լինի»․ Զախարովա
58815.05.2024, 14:24