Al Jazeera-ն արցախցի կին սակրավորների մասին հոդված է հրապարակել
Al Jazeera-ի կայքում հրապարակվել է Էվա Քլիֆորդի հոդվածը, որում լրագրողը պատմում է արցախցի կին սակրավորների մասին: Հոդվածում ներկայացվել են կին սակրավորների պատմություններն ու լուսանկարները: Նրանցից մեկը Նարինե Ասատրյանն է: Նա պատմել է, որ ականազերծման աշխատանքը ոչնչով չի տարբերվում մյուս աշխատանքներից: Նարինեն ունի 7 երեխա և ապրում է ականազերծման վայրից ոչ հեռու: «The HALO Trust»-ն Արցախում է 2000-ից: 2015թ. կազմակերպությունը մի խումբ կանանց աշխատանքի ընդունեց, խմբում այժմ 11 կին կա: Եվս մի քանիսը վերապատրաստում են անցնում: «Խախտելով ավանդական գենդերային դերերը՝ նրանք կարողանում են ապահովել իրենց ընտանիքներն ու զգալի փոփոխություններ կատարել իրենց համայնքում»,- գրում է հոդվածի հեղինակը: Քլիֆորդը նշում է, որ նրանցից յուրաքանչյուրն օրական 10-11քմ տարածք է ականազերծում: |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00