Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մշակույթի նախարարն այցելել է Կոմպոզիտորների միություն
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նիստը, որին ներկա է եղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրի մշակույթի նախարարի առաջին այցելությունն էր Միություն: Այցի ընթացքում նախարարը նշեց, որ կոմպոզիտորներին քաջալերելու, նրանց ստեղծագործությունները հանրայնացնելու համար միասնական ջանքերով նոր մեթոդներ է անհրաժեշտ մշակել, օրինակ՝ նպաստել պրոդյուսերական գործառույթի զարգացմանը Հայաստանում: Կոմպոզիտոր Ա. Բաբայանն անդրադառձավ երկրի մշակութային քաղաքականությանը, նշելով, որ Հայաստանում քիչ են հնչում հայ հեղինակների մեծակտավ ստեղծագործությունները: Լ. Չաուշյանն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց Երևանում կազմակերպվող՝ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի վերջին երկու տարիների փառատոնային ծրագրերին՝ դրանք որակելով ոչ լիարժեք: Անդարդառնալով փառատոներին՝ նախարարն ասաց, որ պետական աջակցություն ունեցող որոշ փառատոներից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ, որպեսզի դրանք որակապես ավելի բարձր լինեն և ներգրավեն ավելի շատ հանդիսատես: Նախարարը նաև հայտնեց, որ մտադիր են Օպերային թատրոնի շենքում գործող «Օպերա ակումբը» դարձնել մանկակական երաժշտության հարթակ: Երաժշտագետն առաջարկեց նաև ավելի մեծ ուշադրություն սևեռել պետական մրցանակ ստացած կոմպոզիտորներին՝ նրանց համար կազմակերպելով ստեղծագորական երեկոներ: |
Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
140Երեկ, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
14428.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
17227.04.2024, 23:18«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». ակցիա՝ Պարոնյանի թատրոնում
16427.04.2024, 21:48Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին
13827.04.2024, 20:48Գուգարաց թեմի առաջնորդը Կիրանցում է
12926.04.2024, 23:30