Այսօր հայ թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Գևորգ Չմշկյանի ծննդյան օրն է
Ռեժիսոր, դերասան և թատերական գործիչ Գևորգ Չմշկյանը ծնվել է 1837թ. Թիֆլիսում: 1847-1850թթ. սովորել է Ներսիսյան դպրոցում, 1854թ. ավարտել ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862թ. աշխատել տարբեր քաղաքներում՝ որպես հողաչափ: Չմշկյանը հետևել է ռուսական ռեալիստական թատրոնին, պայքարել գեղարվեստական բարձրարժեք խաղացանկ ստեղծելու և բեմն արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար: Իր արվեստում նրբորեն զուգակցել է ռոմանտիկական պաթոսն ու կյանքի իրական արտացոլումը: Չմշկյանն առաջինն է հայ թատրոնում բեմադրել Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» և Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսները: Չմշկյանը թարգմանել և բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո» (հայ բեմում առաջինն է խաղացել Շայլոկ և Օթելլո), «Թիմոն Աթենացի», Վիկտոր Հյուգոյի «Անջելո» և այլ գործեր: Նա խաղացել է ավելի քան 100 դեր՝ Վարդան (Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Կարլ Մոոր (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ») և այլն: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
114Երեկ, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
104Երեկ, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
13430.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
16229.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
18927.04.2024, 23:18