Խեցեգործական ցուցահանդես՝ Շուշիի «Նարեկացի» կենտրոնում
497
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 21:05
Մարտի 9-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու խեցեգործ իրերի ցուցահանդես: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն՝ ավելացնելով, որ ցուցահանդեսին ներկայացվելու են խեցեգործ Ժասմեն-Տեր Հովհաննիսյանի աշխատանքները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսն Արցախում անց է կացվելու առաջին անգամ: «Ժասմեն Տեր-Հովհաննիսյանն աշխատում է կավով: Նրա պատրաստած կավե արձանիկները կրում են պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական տարազները: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի 15 երկրներում։ Ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ի Հյուսթն քաղաքում և նախկին ԽՍՀՄ-ի քաղաքներում»,- ասել է Մ. Անդրեասյանը։ |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
12501.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
11801.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
14330.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
17029.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
16528.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
19027.04.2024, 23:18