Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.

Հրաձգություն Միչիգանի համալսարանում. կա 2 զոհ

2208
Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 21:09
Հրաձգություն Միչիգանի համալսարանում. կա 2 զոհ

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ զոհվածները համալսարանի ուսանողներ չեն եղել:

Դեպքը տեղի է ունեցել Մաունթ Փլեզանթ քաղաքում:

Ուսումնական հաստատության Twitter-յան էջում հաղորդվում է 2 զոհի մասին: Հաղորդագրության մեջ ասվում է, որ տուժածներ չկան:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները դեռևս չեն հայտնաբերել հանցագործին: